ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնը պատրաստ է աջակցել Ղազախստանին
ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնը պատրաստ է աջակցել Ղազախստանին ահաբեկչական և ծայրահեղական սպառնալիքների չեզոքացման հարցում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնը մտահոգված է Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակով և իր պատրաստակամությունն է հայտնում համակողմանի աջակցություն ցուցաբերել հանրապետության իրավասու մարմիններին՝ չեզոքացնելու ահաբեկչական և ծայրահեղական բնույթի սպառնալիքները», – նշված է հաղորդագրությունում:
Lragir.am