Այսօր՝ հունվարի 6-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլյութ Չավուշօղլուի միջեւ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

 Ի թիվս այլ հարցերի, երկու նախարարները անդրադարձել են «3+3» ֆորմատով տեղի ունեցած առաջին հանդիպմանը, գնահատել այդ հանդիպման արդյունքներին, պայմանավորվել նախապատրաստել հաջորդ հանդիպումը նույն կազմով՝ առաջիկա ժամանակներում։ Լավրովը նաեւ աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերին։

Ադրադարձ է կատարվել նաեւ ղազախստանյան վերջին զարգացումներին, այդ երկիր ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելուն՝ համապատասխան Ղազախստանի օրինական ղեկավարության խնդրանքի։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն