Պայթյուն է որոտացել չինական Չունցին քաղաքում, որը գտնվում է կենտրոնական իշխանության ենթակայության տակ։ Չունցինը գտնվում է Չինաստանի կենտրոնական հատվածում։ 

Այս մասին հայտնում է չինական կենտրոնական հեռուստատեսությունը։ Տեղեկություններ զոհերի եւ տուժածների մասին չեն հրապարակվել։ Պայթյունը որոտացել է Ուլուն շրջանում։ Փլատակների տակ մարդիկ են մնացել, սակայն դեռ հայտնի չէ, թե նրանք քանիսն են։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։ Նշենք, որ Չունցինի բնակչության թիվը 2020 թվականի դրությամբ, կազմում է 22 միլիոն մարդ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն