Ռուսաստանն է ներխուժել Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա, այլ ոչ թե ՆԱՏՕ-ն․ Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոսել է հարևան երկրներում Ռուսաստանի միջամտությունների մասին։
«Եկեք շատ հստակ լինենք այս հարցում. ՆԱՏՕ-ն չի ներխուժել Ուկրաինա, ՆԱՏՕ-ն չի ներխուժել Վրաստան, ՆԱՏՕ-ն չի Մոլդովայում ուժեր տեղակայել այդ երկրի ժողովրդի կամքին հակառակ։ Այս ամենը, ի թիվս այլ բաների, արել է Ռուսաստանը վերջին տարիներին», – ասել է Բլինքենը:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ իրենք պատրաստ են լսելու Ռուսաստանի մտահոգություններն անվտանգային հարցերում, բայց Մոսկվան էլ պարտադիր պետք է լսի իրենց մտահոգությունները։
Lragir.am