«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության հայտարարությունը Ղազախստանում տեղի ունեցող խռովությունների վերաբերյալ. 2022 թվականի հունվարի 1-ից սկսած Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ցույցերը վերածվել են զանգվածային բախումների ցուցարարների և ուժային կառույցների միջև, որին հաջորդած ՂՀ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ՀԱՊԿ-ին ուղված բանավոր խնդրանքին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և որպես ՀԱՊԿ Անվտանգության Խորհրդի նախագահ սկսել է քաղաքական կոնսուլտացիաներ ՀԱՊԿ անդամ երկրների հետ՝ այդունքում որոշում է կայացվել օգնության ուղարկել ՀԱՊԿ խաղապահ զորքերին. այսպիսով Նիկոլ Փաշինյանը ստանձնում է Կառույցի քաղաքական որոշման ողջ պատասխանատվությունը և ևս մեկ անգամ հարվածի տակ է դնում Հայաստանի միջազգային հեղինակությունը:

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, ՀՀ պետական, ազային-անվտանգային շահերի բացակայության պայմաններում, խստորեն դատապարտում է - ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի միջամտությունը այլ պետությունների ներքին կոնֆլիկտներին և ներքաղաքական խնդիրներին, - Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործընթացներում հայկական ուժերի ներգրավվածությունը, որը ոչ այլ ինչ է, քան ռուսական արտաքին քաղաքական շահերի բավարարման հերթական փորձ: Ամենևին չմոռանալով հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ղազախստանի Հանրապետության ընդգծված աջակցությունը Ադրբեջանին՝ ՀՀ ազգային առաջնահերթությունների տեսանկյունից նպատակահարմար չենք գտնում հայ և ղազախ ժողովուրդների միջև արհեստական թշնամանքի սերմանումը, որը հղի է վտանգավոր հետևանքներով. Քանի որ իշխանություններն անցողիկ են, քաղաքական իրադրությունները՝ փոփոխական, իսկ ժողովուրդների միջև հարաբերությունները՝ մնայուն: «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունն անընդունելի է համարում ժողովուրդների հիմնարար ազատությունների և ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարման ու խոչընդոտման ցանկացած փորձ:

Գնահատելով իրավիճակը՝ պետք է փաստենք, որ Հայաստանն արդարացիորեն ուներ քաղաքական և բարոյական բոլոր հնարավորությունները խուսափելու տեղի ունեցող բոլոր գործընթացներից, որոնք ոչ մի կերպ չեն բխում մեր պետության շահերից, քանզի ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետության օգնության դիմումը ՀԱՊԿ-ին, որի լիիրավ անդամն է հանդիսանում նաև Ղազախստանի Հանրապետությունը, մնաց անպատասխան:

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն