Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը մշակել եւ իրականացնել միջոցառումներ՝ Ռուսաստանում բնակվող ժողովուրդների ազգամշակութային բազմազանության պահպանումը երաշխավորելու համար։ 

Միջոցառումները իրականացվելու են Ռուսաստանի ժողովուրդների մշակութային ժառանգության տարվա շրջանակներում։ Հանձնարարականը ենթադրում է Ռուսաստանի ժողովուրդների ավանդական մշակութային կառույցներին եւ գործիչներին ու վարպետներին մշտական հիմունքներով հավելյալ օժանդակության տրամադրում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն