Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի օդանավակայանը, որը հունվարի 7-ից վերսկսել է աշխատանքները, ծրագրում է հունվարի 8-ին իրականացնել 6 միջազգային թռիչք: Այս մասին հայտնել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, թռիչքներ են իրականացվելու դեպի Դուբայ, Մինսկ և Կալինինգրադ: Նուր-Սուլթանի օդանավակայանում չորս միջազգային չվերթ չեղարկվել է:

Գերատեսչության տվյալներով, հունվարի 8-ին Ղազախստանի Ալմաթիի, Աքթաուի, Թուրքեստանի, Շիմքենթի և Կոստանայի օդանավակայաններում չեղարկվել է 21 միջազգային չվերթ:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն