Ավստրալիայում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի նոր ռեկորդ է գրանցվել
Ավստրալիայում կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր գրանցվել է օրական վարակումների ամենամեծ թիվը՝ ավելի քան 116 հազար նոր դեպք, մահացել է 25 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:
2020 թվականի հունվարից ի վեր երկրում գրանցվել է 858 847 դեպք, որի 75 տոկոսը՝ վերջին երեք շաբաթում, իսկ մահացության ընդհանուր թիվը հասել է 2336-ի:
Ավստրալիայում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճը սկսվել է 2021 թվականի դեկտեմբերից՝ երկրում վիրուսի օմիկրոն շտամի ի հայտ գալուց հետո: Մահացության մակարդակը շարունակում է ցածր մնալ:
Հունվարի 7-ի տվյալներով՝ 25.6 մլն բնակչություն ունեցող Ավստրալիայում կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափով պատվաստվել է 19.8 մլն մարդ:
Armenpress.am