Ռումինիայի ներքին գործերի նախարար Լուչիան Բոդեն հայտարարել է, որ հունվարի 8-ից սկսած երկրում  կտորից պաշտպանիչ դիմակ կրելը հավասար կլինի դիմակ չկրելուն, դիմակի բացակայությանը, որի համար կսահմանվի 570 դոլար տուգանք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»: «Մասնագետներն ասում են, որ «օմիկրոն» շտամը շատ արագ է տարածվում և չափազանց վարակիչ է, ուստի վիրուսի տարածումը կանխելու համար պաշտպանիչ դիմակների կրումը շատ կարևոր է: Անհամապատասխան դիմակ կրելու համար նախատեսված տուգանքը հավասար է դիմակ չկրելու համար սահմանված տուգանքին»,-հայտնել է Բոդեն:

Նրա խոսքով՝ անվտանգության նորմերի պահպանությանը հետևելու են ոստիկանության աշխատակիցները:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն