Տոկաևը հայտնել է, որ Ղազախստանում ահաբեկչական հարձակումների օջախները դեռևս պահպանվում են
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ հանրապետության տարածքում ահաբեկչական հարձակումների օջախները պահպանվում են, և դրանց դեմ վճռական պայքարը կշարունակվի:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Տոկաևն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ իրավիճակը երկրում կայունանում է:
«Միաժամանակ ահաբեկչական հարձակումների օջախները պահպանվում են։ Ուստի ահաբեկչության դեմ պայքարը կշարունակվի ամենայն վճռականությամբ»,- ասված է զրույցի վերաբերյալ տարածված հայտարարությունում։
168.am