Փաշինյանը վստահեցրել է Պուտինին, որ Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ ղեկավարների առցանց գագաթնաժողովը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և վստահեցրել է, որ հայկական կողմը որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների՝ Ղազախստանի հարցով առցանց գագաթնաժողովի կազմակերպմամբ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հյատնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ինչպես հետևում է հաղորդագրությունից, զրուցակիցները, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի հետ նույնպես զրույցներ են կայացել, աջակցություն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժմարտ Տոկաևի՝ առաջիկայում տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու առաջարկին:
«Փաշինյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը ինչպես ՀԱՊԿ գործող նախագահ կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ»,- հայտնել են Կրեմլից:
Tert.am