Թուրքիան ԱՄՆ-ի հետ F-35 կործանիչներ ձեռք բերելու շուրջ բանակցություններ կսկսի
Թուրքիան F-35 կործանիչների հարցով հանդիպում է նախապատրաստում ԱՄՆ ներկայացուցիչների հետ, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է «РИА новости«-ին։ Նշվում է, որ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին:
Անցյալ տարվա աշնանը ԱՄՆ-ը Թուրքիային հեռացրել էր կործանիչների արտադրության ծրագրից Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով:
«ԱՄՆ-ի հետ F-35-ի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Առաջիկա օրերին ԱՄՆ-ում տեղի կունենա F – 35-ի հետ կապված հանդիպումը, նախապատրաստվում են», – հայտարարել է նա ։
Հունվարի 3-ին Աքարը հայտարարել էր, որ կողմերը մտադիր են F-35-ի ձեռքբերման հարցը քննարկել տարեսկզբին: ԱՄՆ պատվիրակությունը Թուրքիա էր այցելել 2021 թվականի հոկտեմբերին։ Առաջիկա բանակցությունները պետք է կայանան Վաշինգտոնում։
Ավելի վաղ ԱՄՆ – ն Թուրքիային պաշտոնական ծանուցում էր ուղարկել Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով F-35 նորագույն կործանիչների մատակարարումների ծրագրից հանելու մասին: ԱՄՆ-ն չեղարկել է F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը, որը Թուրքիայի կողմից ստորագրվել էր 2007 թվականի հունվարին։
Armeniatoday.news