Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք թուրք զինվոր է զոհվել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնում են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից:

«Աքչակալում (Սանլիուրֆա) ահաբեկիչների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյունի հետևանքով 2022 թվականի հունվարի 8-ին մեր երեք զինծառայողները զոհվել են»,- նշված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նախարարությունը հրապարակել է զոհվածների անուններն ու ազգանունները։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն