Ղազախստանի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է, ազատագրվել են նախկինում գրավված շենքերը: Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՆԳ նախարարի պաշտոնակատար Երլան Տուրգումբաևը։

«Այսօրվա դրությամբ իրավիճակը կայունացել է երկրի բոլոր շրջաններում: Իրավապահ ուժերն ազատագրել են նախկինում գրավված ակիմատների բոլոր շենքերը: Վերականգնվում է կոմունալ հարմարությունների և կենսապահովման համակարգերի աշխատանքը», - ասել է Տուրգումբաևը: 

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվել էին զանգվածային անկարգությունների, հարձակումներ էին իրականացվել պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն