ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հեռախոսային ճեպազրույցի ժամանակ ասել է, որ իր երկիրը կապ չունի Ղազախստանի իրադարձությունների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Սա Միացյալ Նահանգների հարցը չէ», – ասել է բարձրաստիճան պաշտոնյան:

Նրա խոսքով, անհրաժեշտ է Կրեմլում հարցնել Ուկրաինայի շուրջ իրավիճակի և Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների վրա Ղազախստանի իրադարձությունների հնարավոր ազդեցության մասին:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը անհանգստացած է Ղազախստանում ստեղծված արտակարգ իրավիճակով:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն