Առնվազն 200 մարդ է սպանվել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Զամֆարա նահանգի գյուղերում զինված ավազակների կողմից իրականացված հարձակումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել այս շաբաթ նրանց թաքստոցների վրա ռազմական օդային հարվածներից հետո, հայտնում է The Guardian-ը:

Տեղաբնակներից մեկի խոսքով, որը կորցրել է կնոջն ու երեք երեխաներին, տասը գյուղից գյուղացիները հուղարկավորել են 154 հոգու: Բնակիչների տվյալներով՝ զոհվել է առնվազն 200 մարդ:

Քուրֆա Դանյա գյուղի բնակիչ Բաբանդի Համիդուն պատմել է, որ գրոհայինները կրակում էին «ում տեսնում էին»: Նրա խոսքով՝  դիերի որոնումը շարունակվում է, քանի որ շատ մարդիկ անհայտ կորած են:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն