ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն ավարտել են տեղակայումը Ղազախստանում և անցել իրենց առջև դրված խնդիրների կատարմանը
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերն ավարտել են իրենց տեղակայումը Ղազախստանում և սկսել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ խաղաղապահների հրամանատար Անդրեյ Սերդյուկովը։
Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվել էին զանգվածային անկարգությունների, հարձակումներ էին իրականացվել պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր:
Tert.am