ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնն անցել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի, կազմակերպության միացյալ շտաբի օպերատիվ խումբն ուղարկվել է Ղազախստան։ Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ միացյալ շտաբում, գրում է ՏԱՍՍ-ը ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները քննարկել են Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացումը։ 

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերն ավարտել են իրենց տեղակայումը Ղազախստանում և սկսել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ խաղաղապահների հրամանատար Անդրեյ Սերդյուկովը։

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվել էին զանգվածային անկարգությունների, հարձակումներ էին իրականացվել պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն