Պուտինի նպատակն է վերականգնել Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցող իրավիճակը․ Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը գտնում է, որ Ռուսաստանի նպատակն է վերականգնել Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցող իրավիճակը, ինչն անընդունելի է Վաշինգտոնի համար, տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։
Ես գտնում եմ, որ դա նախագահ Պուտինի նպատակներից մեկն է, ասել է Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում։ Նա ասել է, որ դա նշանակում է Ռուսաստանի ազդեցության ոլորտի վերականգնում հետխորհրդային երկրներում, եւ Վաշինգտոնը Մոսկվայի նման ձգտումը անընդունելի է համարում։
Lragir.am