ԱՄՆ-ն Ղազախստանից պարզաբանում է պահանջում առ այն, թե ինչու են իշխանությունները որոշել օգնություն խնդրել ՀԱՊԿ-ից՝ երկրում իրավիճակը կայունացնելու համար: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք ռեալ հարցեր ունենք, թե ինչու են նրանք ստիպված եղել դիմելու Ռուսաստանի կողմից ղեկավարվող այս կառույցին: Խնդրում ենք պարզաբանում ստանալ այս հարցում: Բայց հիմա ամենակարևորն այն է, որ ամեն ինչ լուծվի խաղաղ ճանապարհով և հարգվեն նրանց իրավունքներն, ովքեր ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի»,- ասել է Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում։ Նա նաև դատապարտել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանը՝ կրակ բացել ու սպանել նրանց, ովքեր զենքերը վայր չեն դնում։ «Ես դատապարտում եմ այս հայտարարությունը, եթե սա ազգային քաղաքականություն է, ապա ես դատապարտում եմ այդ քաղաքականությունը»,- շեշտել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն