Թելեգրամ-ալիքը, որը գերատեսչությունների պաշտոնական տեղեկատվություններն է հրապարակում Ղազախստանում տիրող իրավիճակի մասին, ջնջել է երկրում անկարգությունների ժամանակ սպանված 164 մարդու մասին հաղորդագրությունը։

Ավելի վաղ թելեգրամ-ալիքը հաղորդագրություն էր հրապարակել, որ Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում անկարգությունների ժամանակ մահացել է 164 մարդ, ամենից շատ՝ Ալմաթայում՝ 103 մարդ։

Ըստ Vlast-ի ղազախական խմբագրության, երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իրենք այս տվյալները չեն տրամադրել:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն