Այս պահին ուղիղ հեռարձակմամբ ընթանում է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստը։ Նիստին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Թեման Ղազախստանում ընթացող իրադարձություններն են։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր խոսքում ասաց, որ ահաբեկչական ուժերը նպատակ են ունեցել գրավել իշխանությունը իրենց երկրում՝ գրավելով օդանավակայանը, բանկերը, պետական շենքերը։ Ըստ Տոկաևի՝ ահաբեկիչները թալանել են բոլոր զենքի խանութները, և օգտագործել են հատուկ կապ՝ իրար հետ հաղորդակցվելու համար, գործողություններ են իրականացրել տարբեր քաղաքներում, բայց հիմնական հարվածը հասցրել են Ալմաթիին, որը Ղազախստանի ֆինանսական կենտրոնն է համարվում։

«Ըստ էության, սա ահաբեկչական պատերազմ էր՝ ընդդեմ Ղազախստանի, որն ընթացել է տարբեր երկրներից բերված ահաբեկիչների մասնակցությամբ և ամենատարբեր մեթոդներով։ Դժբախտաբար՝ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը հստակեցվում է»,-ասաց Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն