Ղազախստանի անկարգությունների ժամանակ օգտագործվել են «Մայդանի տեխնոլոգիաներ»․ Պուտին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 11-ին կմեկնի Ղազախստան տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։
«Երեկ ես խոսել եմ հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Սերդյուկովի հետ։ Նրա զեկույցի համաձայն՝ պետությունների ղեկավարների մակարդակով լուծում պահանջող խնդիրներ չկան»,- հայտարարել է Զասը։
Նրա խոսքով՝ գործողությունը Ղազախստանում ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ի ստեղծած խաղաղապահ ներուժն աշխատում է և ի վիճակի է կատարել առաջադրված խնդիրները:
«Արդեն հիմա կարելի է կատարել հենց ամենագլխավոր եզրահանգումը, որ այն խաղաղապահ ներուժն ու օգտագործման մեխանիզմը, որը ստեղծվել է մեր կազմակերպության կողմից, իրապես աշխատում է և ի վիճակի է կատարել առաջադրված խնդիրները»,- ասել է Զասը:
Իր հերթին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կպարզի Ղազախստանում տեղի ունեցածի իրական պատճառները: Նա հայտարարել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը որպես օկուպանտ ներկայացնելու փորձերի մասին։
«ՀԱՊԿ-ը պետք է հետևի տարածաշրջանում կազմակերպության պատասխանատվության իրադարձություններին և գործի կանխավարկածով»,- ասել Է Լուկաշենկոն՝ հավելելով, որ եթե դասեր չքաղենք Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններից, նման բան կարող է կրկնվել նախևառաջ Ուզբեկստանում:
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղազախստանում անկարգությունների ժամանակ օգտագործվել են «Մայդանի տեխնոլոգիաներ»։
Վլադիմիր Պուտինը նշել է, որ խաղաղապահ զորակազմը, անկասկած, դուրս կբերվի Ղազախստանի տարածքից։ «ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող բազմամյա, ես ցանկանում եմ ընդգծել դա՝ մասնակից պետությունների անվտանգության ամբողջական համակարգի, ներառյալ, ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման ուղղությամբ երկարամյա քրտնաջան աշխատանքն արդյունք է տալիս»,- ասել է ՌԴ նախագահը:
Նա անհրաժեշտ է համարում ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներին հանձնարարել մշակել արտաքին միջամտության փորձերին համատեղ հակազդելու միջոցներ:
Armeniatoday.news