Մյանմարի դատարանը պաշտոնան արված առաջնորդ Աուն Սան Սու Չժիին ևս 4 տարվա ազատազրկման է դատապարտել:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, երկրի նախկին ղեկավարը դատապարտվել է ռադիոկապ ապահովող սարքի անօրինական ներկրման և օգտագործման համար, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները խախտելու համար:

Նրան առաջին անգամ ազատազրկման են դատապարտել դեկտեմբերին: Այն ժամանակ նրա ազատազրկման ժամկետը սահմանվել էր երկու տարի:

Նրան ձերբակալել էին անցյալ տարվա փետրվարին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո: Վերջինիս դեմ տասնյակ մեղադրանքներ են առաջադրվել, որոնք բոլորը նա հերքում է:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն