Թուրքիան աշխարհի ամենահոռետես երկրների թվում է
Չնայած երիտասարդ բնակչությանը՝ Թուրքիան աչքի է ընկնում հոռետեսությամբ, որն առկա տնտեսական խնդիրների պատճառով հասել է ամենաբարձր մակարդակի։ Այս մասին հայտնել է Ermeenihaber-ը։
Տնտեսական ճգնաժամը Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին դարձրել է աշխարհի ամենահոռետես ժողովուրդը։ Համաշխարհային հետազոտական «Gallup» ընկերության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ աշխարհի ամենահոռետես երկրներն են Թուրքիան, Բուլղարիան, Աֆղանստանը, Լեհաստանը և Չեխիան։
Զեկույցում նշվել է, որ հոռետեսության մակարդակը Թուրքիայում ակնհայտ կերպով աճել է ու դրա պատճառը շարունակվող գնաճն է։
44 երկրներում անցկացված հետազոտությունների համաձայն՝ ամբողջ աշխարհում հուսահատության մակարդակն ավելացել է: Նրանց թիվը, ովքեր կարծում են, որ 2022 թվականն ավելի լավ տարի է լինելու, քան 2021 թվականը, աշխարհում նվազել է՝ կազմելով շուրջ 38%։
Ermenihaber.am