Իրանն անիմաստ է համարում միջուկային գործարքի շուրջ ժամանակավոր համաձայնագիրը
Թեհրանը հույս ունի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ Վիեննայի բանակցությունների ընթացքում ատոմի շուրջ երկարաժամկետ գործարք կնքել և անիմաստ է համարում ժամանակավոր համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Թասնիմ» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարությանը:
«Մենք ձգտում ենք հասնել երկարաժամկետ և հուսալի համաձայնագրի: Առանց այս երկու բնորոշ հատկանիշերի մեր օրակարգում ոչ մի գործարք չի լինի: Մենք բոլորս պետք է համոզվենք այն բանում, որ ԱՄՆ-ի վերադարձը ԳՀՀԾ-ի պահպանմանը տեղի կունենա ստուգումներով և հավաստիացումներ ստանալով, ինչպես նաև հակաիրանական պատժամիջոցների չեղարկմամբ»,-գործակալությունը մեջբերում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Սայիդ Ղաթիբզադեի խոսքը:
Tert.am