Դանիայի ռազմական հետախուզության ղեկավարին մեղադրել են գաղտնի տվյալների արտահոսի համար
Դանիայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Լարս Ֆինդսենին կալանքի տակ են վերցրել՝ մեղադրելով գաղտնիացված տեղեկատվության արտահոսի համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Պաշտպանութան նախարարության հետախուզական ծառայության ղեկավար Լարս Ֆինդսենը դեկտեմբերի 9-ից գաղտնիության պայմաններում կալանքի տակ է գտնվում գաղտնի և խիստ գաղտնիացված տեղեկատվության արտահոսի համար մեղադրանքով, որը կարող է վնաս հասցնել Դանիայի անվտանգությանը կամ օտարերկրյա տերությունների հետ նրա հարաբերություններին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ֆինդսենին պաշտոնից հեռացրել են 2020 թվականի օգոստոսին: Նրա ու ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ստուգում են անցկացրել իրազեկիչներից ստացված տվյալների հիման վրա, որոնք պատմել են, որ ռազմական հետախուզությունը գործունեություն է իրականացրել, որը խախտում է Դանիայի օրենսդրությունը:
Armenpress.am



















