Լիտվան Ուկրաինային մահաբեր զենք կտրամադրի
Լիտվան հաստատել է Ուկրաինային ռազմական աջակցության ծրագիրը, հաղորդում է LRT-ն:
Ինչպես նշել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը, Ուկրաինային աջակցության ծրագիրը ներառում է ուսումնական առաքելությունում հրահանգիչների թվի ավելացում և որոշակի նյութական օգնություն` մահաբեր, ոչ մահաբեր զենքեր, ինչպես նաև մարդասիրական օգնություն՝ ուկրաինացի զինվորականների բուժման և վերականգնողական ծրագրի երկարաձգում։
Մոտ ապագայում Լիտվան ծրագրում է նաև գիշերային տեսողության համակարգեր փոխանցել Ուկրաինային։
Tert.am



















