ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը և Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:

Քալընը և Սալիվանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են քաղաքական և տնտեսական հարաբերությունների, պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացան վերաբերյալ հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային հարցերի՝ ուկրաինական ճգնաժամի, Ղազախստանի բողոքի ցույցերի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, Աֆղանստանում, Բոսնիա-Հերցեգովինայում և Եթովպիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ։

Զրույցի ընթացքում իի քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համաձայնեցված համատեղ ռազմավարական մեխանիզմի մանրամասներն ու թեմաները։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն