Թուրքական իշխանությունները 33 անձի ձերբակալման հրաման են տվել, որոնք կասկածվում են FETO «ահաբեկչական կազմակերպության» գործունեությանը ներգրավված լինելու մեջ: Անկարան հենց այդ շարժմանն է մեղադրում 2016 թվականին պետական հեղաշրջման փորձ անելու մեջ: 

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, Անկարայի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Ազգային հետախուզական ծառայության անցկացրած քննության ընթացքում բացահայտվել է FETO-ի կառուցվածքի ճյուղավորումը: Պարզվել է, որ այն տարածվել է նաև Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության և անվտանգության ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններում:

Ձերբակալության հրաման է արձակվել 33 կասկածյալի նկատմամբ, այդ թվում՝ 18 ենթասպայի, որոնք ժամանակավորապես հեռացվել են ծառայությունից և 15 կուրսանտի, որոնք նախկինում հեռացվել են ուսումնարաններից:

2016 թվականի հունիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ 250 մարդ է մահացել: Հիմնական դիմադրությունը տեղի է ունեցել Ստամբուլում և Անկարայում:  Ավելի քան 2000 մարդ վիրավորվել է: Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կամզակերպման մեջ մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետ կապվ ունեցող FETO շարժմանը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն