Կիպրոսի ափերի մոտ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ ցնցումները զգացվել են մի քանի երկրներում
Սեյսմոլոգները 6․6 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Միջերկրական ծովում՝ Կիպրոսի ափերի մոտ։ Ցնցումները զգացվել են նաև Եգիպտոսում, Իսրայելում, Թուրքիայի հարավում, հունական Կրետե և Հռոդոս կղզիներում։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է 51 կմ խորության վրա՝ Լիմասոլ քաղաքից 120 կմ հյուսիս-արևմուտք, հայտնում է Deutsche Welle-ն։
Նշվում է, որ հազարավոր մարդիկ գիշերն անցկացրել են բաց երկնքի տակ։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
Hraparak.am