ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի հունվարի 12-ի նիստը լինելու Է ոչ ֆորմալ
Հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ձեւաչափով համաձայնեցված հանդիպում չկա, նիստը լինելու Է ոչ ֆորմալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն:
«Նա (ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը) միանգամայն իրավացի Է: Բանն այն Է, որ դա լինելու Է ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի ձեւաչափով ոչ ֆորմալ նիստ»,-Գրուշկոն ասել Է լրագրողներին, մեկնաբանելով ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի՝ նախօրյակին արված հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների Է մեկնում առանց համաձայնեցված օրակարգի: Նա նշել Է, որ դա կապված Է այն բանի հետ, որ «Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում ՆԱՏՕ-ի ոչ բարեկամական գործողությունների հետեւանքով այսօրվա դրությամբ ոչ մի դիվանագիտական ներկայացուցիչ չկա»:
«Ճիշտ այդպես չկա նաեւ որեւԷ կառույց, որը նախատեսված լինի այդ տեսակի նիստ նախապատրաստելու համար, այդ թվում՝ օրակարգի մշակումը. դրանց աշխատանքը սառեցված Է ՆԱՏՕ-ի կողմից»,-հավելել Է փոխնախարարը: Գրուշկոն ընդգծել Է, որ Մոսկվան ելնում Է այն բանից, որ ռուսաստանյան պատվիրակության ելույթների կենտրոնում լինելու են անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն այդ մասին ծանուցված Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Armenpress.am