Ֆիլիպիններում վեց մարդ Է զոհվել բանտում ծագած խռովության հետեւանքով
Ֆիլիպինների մայրաքաղաքային տարածաշրջանի բանտում առնվազն վեց կալանավոր Է զոհվել եւ 33-ը տուժել ընդհարումների հետեւանքով: Հունվարի 11-ին այդ մասին հայտնել Է ֆիլիպինյան Rappler հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի նեքին գործերի նախարարությանը կից Բանտերի վարչության եւ պենոլոգիայի բյուրիոյի ներկայացուցիչ Խավիեր Սոլդային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ խռովությունն սկսվել Է երկու կալանավորների միջեւ ծագած խոսքակռվից հետո: «Բանտը մնում Է բարձր պատրաստականության վիճակում»,- հայտարարել Է Սոլդան: Նրա խոսքով՝ պատժական հիմնարկի պետը միջադեպից հետո հեռացվել Է: Agence France-Presse-ի տվյալներով՝ հիշյալ բանտում այս պահին կա 1 900 դատապարտյալ, մինչդեռ այն 200-ից պակաս մարդ Է տեղավորում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am