Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 30 հոգանոց ազգայնամոլների  մի խումբ հարձակվել  է  3 քուրդ երիտասարդի վրա։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական anfturkce.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել Անկարայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դիմաց:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել խմբի ներկայացուցիչներին, հայտնի է դարձել, որ ազգայնամոլների խմբի մեջ է եղել նաև Իսա Քյոքը, ով հայտնի է ազգայնամոլությամբ և դրանով պայմանավորված հարձակումներ իրականացնելով:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն