ԱՄՆ-ն Աֆղանստանին ավելի քան 300 մլն դոլար կտրամադրի մարդասիրական օգնության համար
Միացյալ Նահանգները լրացուցիչ ավելի քան 308 միլիոն դոլար և կորոնավիրուսի դեմ մեկ միլիոն դեղաչափ պատվաստանյութ կտրամադրի՝ որպես մարդասիրական օգնություն Աֆղանստանի բնակչությանը: Հունվարի 11-ին այդ մասին հաղորդվում է Սպիտակ տան մամուլի տեղեկագրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Միացյալ Նահանգները հայտարարում է ավելի քան 308 միլիոն դոլար գումարի նոր նվիրատվության մասին՝ որպես մարդասիրական օգնություն Աֆղանստանի բնակչությանը»,- ասված է հայտարարության մեջ:
«Ի լրումն Միացյալ Նահանգներն Աֆղանստանի բնակչությանն են տրամադրում COVID-19-ի դեմ 1 միլիոն լրացուցիչ դեղաչափ COVAX (մեխանիզմի) միջոցով, ընդհանուր թիվն (այդպիսով) կկազմի 4,3 միլիոն դեղաչափ»,- նշված է մամուլի տեղեկագրում:
Tert.am



















