Մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ
Հունվարի 12-ի ցերեկը 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի արեւելյան ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքի տվյալները:
Ցնցումը գրանցել են տեղական ժամանակով 12:37-ին (Երեւանի ժամանակով 04:37-ին) Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Կամչատկայի Պետրոպավլովսկից 175 կիլոմետր հեռավորությամբ: Օջախն ընկած է 40 կիլոմետր խորության վրա:
Դրանից առաջ երկրաշարժ է տեղի ունեցել հունվարի 11-ին տեղական ժամանակով 15:34-ին (Երեւանի ժամանակով 07:34-ին), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Tert.am