ԿԺԴՀ-ն հաստատել է գերձայնային հրթիռի փորձարկումը
ԿԺԴՀ-ն անցկացրել է գերձայնային հրթիռի փորձարկում, դրա մարտագլխիկը թիրախը խոցել է հազար կիլոմետր հեռավորության վրա. փորձարկմանը հետեւել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ԿԺԴՀ-ի Աշխատանքնային կուսակցության պաշտոնական տպագիր մարմինը՝ «Նոդոն Սինմուն» թերթը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեան հունվարի 11-ին մոտավորապես 07:27-ին (Երեւանի ժամանակով 02:27-ին) երկրի ներքին շրջաններից Ճապոնական ծովի կողմն իրականացրել է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակում:
Հարավային Կորեայի շտաբների պետերի միավորված կոմիտեն պաշտոնապես հայտարարել է, որ հրթիռը թռել անցել է առնվազն 700 կիլոմետր, իսկ առավել մեծ արագությունը կազմել է 10 Մախ՝ 60 կիլոմետր առավել բարձր թռիչքի ժամանակ:
Հարավկորեացի զինվորականների կարծիքով, այդ արկն «ավելի կատարելագործված է», բայց կոմիտեում առայժմ հրաժարվել են հաստատել, թե այն արդյոք գերձայնային հրթիռ է:
«Ընկեր Կիմ Չեն Ընը հունվարի 11-ին հետեւել Է գերձայնային հրթիռի փորձնական արձակմանը: Փորձարկումը հերթական անգամ անցել է հաջողությամբ… մարտագլխիկը թիրախը ծովում խոցել է հազար կիլոմետր տարածության վրա»,-հաղորդել է թերթը:
Ինչպես նշել է հարավկորեական «Ռյոնհափ» գործակալությունը, «Նոդոն Սինմուն»-ի կողմից հրապարակված ֆոտոյից երեւում է որ հունվարի 11-ին արձակված հրթիռի մոդելը շատ նման է հունվարի 5-ին արձակված հրթիռի մոդելին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Tert.am