Երեկ հայ զինծառայողներն ուժգին հակահարված են տվել․ «տղերքը զենքի մի մեծ պահեստ են պայթեցրել»
Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական երեկվա հարձակման ժամանակ հայ զինծառայողները հուժկու հակահարված են տվել, այսօր իրավիճակը հանգիստ է։ Այս մասին Lragair.am-ին ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտեմ Երանոսյանը:
«Ես դիրքերում եմ, հանգիստ իրավիճակ է։ Մեր տղերքի տրամադրությունը բարձր է, հաստատակամ կանգնած են։ Հազար ափսոս, որ երեկ զոհ տվեցինք, բայց դիրքերում նստած տեսնում եմ, թե ինչեր ենք արել երեկ դրանց գլխին։ Մերոնք էն աստիճանի են խփել թշնամուն, որ չենք իմանում, թե դրանց խելքը երբ կգա գլուխները»,- ասաց նա։
Նշենք, որ համացանցում արդեն տարածվել է տեսանյութ, ըստ որի՝ հայ զինծառայողները երեկ խոցել են ադրբեջանական դիրքերում տեղակայված զինամթերքի պահեստը, այն այրվել է։ «Ինձ ցույց են տալիս, որ տղերքը զենքի մի մեծ պահեստ են պայթեցրել։ Ընենց են խփել, դրանք օդ են թռել»,- ասաց Վերին Շորժայի համայնքապետը։
«Մեր ժամկետային զինծառայողներին էլ եմ հանդիպել էսօր ամբողջ օրը, հետները շփվել եմ։ Շատ բարձր տրամադրությամբ են ու ուժեղ։ Իսկ մեր համայնքի բնակիչները, երբ տեսնում են, որ ըսենց տղերք են իրենցից առաջ կանգնած, հանգիստ են։ Մարդիկ իրենց աչքով տենսում են, հեռու չէ, մոտիկ է, երևում է, թե դրանց գխին ինչեր են թափվում, ինչ ձևի պաժառներ են դրանց պոստերում»,- հավելեց նա։
Ըստ Արտեմ Երանոսյանի՝ թշնամուն կարող է զսպել միայն ուժեղ հակահարվածը․ «Այս հակահարվածը շուտվանից պետք է տված լինեինք, մայիս ամսից»։
Lragir.am