ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը ներկայում չի քննարկվում. ԳԴՀ-ի կառավարություն
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ներկայում չի քննարկվում: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը՝ ճեպազրույցում պատասխանելով ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջները քննարկելու հարցին, որոնք վերաբերում են այդ թվում դեպի արևելք դաշինքի չընդարձակմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Պարզ է, որ միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն առաջվա պես գործում են և ենթակա չեն քննարկման, և այդ հիմնական սկզբունքները նախատեսում են, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշելու, թե ինքը որ միությանը պատկանի… Բայց ցանկանում եմ հստակ նշել, որ ներկայում (ՆԱՏՕ-ին) Ուկրաինայի անդամակցությունը չի քննարկվում»,-ասել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ներկայացուցիչը:
Armenpress.am



















