ՆԱՏՕ-ն հետաքրքրված է Մոսկվայում իր ներկայացուցչության աշխատանքը վերսկսելու հարցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

Նա նաև ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության վերականգնմամբ:

«Մենք հավատում ենք երկխոսությանը: Մեզ հարկավոր է առարկայական երկխոսություն»,- ասել է նա:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն