Պատերազմի ավարտից հետո Քարվաճառի, Լաչինի, Կովսականի և Սանասարի շրջաններում ավելի քան 700 կմ երկարությամբ ձգվող, ռազմական նշանականության ճանապարհներ են կառուցվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այդ ճանապարհները կարելի է համարել ծառայողական կամ ռազմական, դրանք տանում են դեպի դիրքեր, սահմաններ, բարձրանում են դեպի լեռներ»,- Ալիևին մեջբերում է Minval.az-ը:

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ իրենք հաստատվել են բոլոր հիմնական սահմանամերձ բնակավայրերում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն