Ուկրաինայում հայտարարել են, որ Կիեւն առայժմ ռազմական գործողությունների չի պատրաստվում
Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտնել Է, որ Կիեւն այս պահին հնարավոր ռազմական գործողությունների նախապատրաստաման գործընթաց չի վարում:
«ԱԱՀԽ-ի առանձին նիստ (ՌԴ-ի հնարավոր ներխուժման հարցով) չի գումարվել, բայց անհրաժեշտության դեպքում այն անպայման կլինի: Այսօրվա դրությամբ ագրեսիվ գործողությունների, այն բանի, թե վաղն ինչ-որ լուրջ բան կլինի, ուղղակի նախապատրաստական գործընթաց չկա»,- ասել Է Դանիլովը հունվարի 13-ին «Ուկրաինսկայա պրավդա»-ում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ ամեն շաբաթ հինգշաբթի օրերը տեղի Է ունենում խորհրդակցություն, որտեղ ամփոփում են շաբաթվա արդյունքները եւ վերլուծում ամբողջ տեղեկատվությունը: Իրադրության քննարկման համար հավաքվում Է խումբը՝ բաղկացած 18 հոգուց՝ «հետախուզության ներկայացուցիչներ, զինվորականներ, անվտանգության ծառայություններ եւ եւս որոշակի կառույցներ»:
Ամեն օր իրադրության մասին զեկուցում են նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Ինչպես ընդգծել Է Դանիլովը, «մարդկանց քանակն, ովքեր պատրաստ են զենքը ձեռքներին պաշտպանելու երկիրը, վիթխարի Է»: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են պնդումներ Ուկրաինա Ռուսաստանի իբր հնարավոր ներխուժման մասին: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անհիմն բորբոքում: Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում Պեսկովը չի բացառել սադրանքների հավանականությունն այդ հայտարարությունների արդարացման համար եւ նախազգուշացել Է, որ Ուկրանիայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am