Սպիտակ տունը Թրամփին մեղադրել Է Իրանի միջուկային ծրագրի արագացման մեջ
Սպիտակ տունը ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել Է այն բանի համար, որ Իրանն արագացնում Է իր միջուկային ծրագիրը եւ ակտիվացրել Է հարձակումները տարածաշրջանի հարեւան երկրների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի մամուլի քարտուղար Ջեն Փսաքիի խոսքով՝ բազմակողմ միջուկային գործարքից դուրս գալու վերաբերյալ իր որոշմամբ Թրամփն իրանցիներին ազատեց սահմանափակող պարտավորություններից եւ ԱՄՆ-ին մեկուսացման մեջ թողեց միջազգային ասպարեզում:
«Այժմ մենք կրկին բանակցությունների սեղանի շուրջ ենք…բայց այն պատճառով, որ անցյալ վարչակազմը դուրս եկավ միջուկային համաձայնագրից, Իրանի միջուկային ծրագին այժմ սրընթաց կերպով արագացել Է: Իրանն ուղղակիորեն գրոհում Է (Պարսից) ծոցում մեր գործընկերների դեմ, նրա խամաճիկները կրկին հարձակվում են Իրաքում ամերիկյան զորքերի վրա, իսկ ԱՄՆ-ը մեկուսացվել Է միջազգային ասպարեզում»,-Փսաքին ասել Է ճեպազրույցում:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվում Է Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը, որը հրաժարվում Է ուղղակիորեն շփվել ԱՄՆ-ի հետ եւ պահանջում Է չեղարկել պատժամիջոցները, որոնք վերականգնվել եւ խստացվել Էին Թրամփի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am