Լիբանանում միկրոավտոբուսների վարորդները փակել են հիմնական փողոցները. ցուցարարները բողոքում են գնաճի դեմ
Բեյրութում ցուցարարները հինգշաբթի արգելափակել են մայրաքաղաքի բոլոր գլխավոր փողոցներն ու տրանսպորտային զարկերակները Լիբանանի ողջ տարածքում:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հինգշաբթի ցամաքային տրանսպորտի արհմիության կոչով միկրոավտոբուսների և տաքսիների վարորդները փակել են փողոցները՝ ելույթ ունենալով վառելիքի, պարենային մթերքների՝ գնալով բարձրացող գների դեմ: Բողոքի ակցիան տեղի է ունենում ազգային արժույթի փոխարժեքի անկման ֆոնին:
Լիբանանյան մայրաքաղաքում արգելափակվել է կենտրոնական հրապարակը, Համրա փողոցը, վերդան շրջանը և օդանավակայան տանող մայրուղին:
Արհմիության ներկայացուցչի խոսքով՝ կարևոր է, որ լիբանանցիներն աջակցեն ցույցներին, քանի որ կյանքի պայմանները գնալով վատանում են բոլորի համար:
«Եթե նրանք ցանականում են ինչ-որ բան փոխել, որ բանտարկեն բանկիրներին և կնետրոնական բանկի ղեկավարին: Թող ստիպեն նրանց միձոցներ ձեռնարկել, սակայն կյանքի պայմանները դեռ գնալով վատթարանում են»,- ասել է վերջինս:
Ներկա պահին ակցիան Բեյրութում խաղաղ բնույթ է կրում: Ցուցարարներն և իրավապահների բազմաթիվ կուտակումներչկան: Բանակն ու ոստիկանությունը չի խոչընդոտում մարդկանց տեղաշարժին:
Tert.am