Սաակաշվիլին այսօր ներկա կգտնվի սահմանի անօրինական հատման գործով դատալսումներին
Անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին այսօր մտադիր է ներկայանալ Թբիլիսիի քաղաքային դատարան, որտեղ կմասնացի երկրի սահմանն ապօրինաբար հատելու մասին իր դեմ բացված գործի լսումներին:
Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, դրանով պայմանավորված Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցները «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից հայտարարել են դատարանի շենքի դեմ իրակաանցվելիք ակլցիայի մասին:
Սահմանի անօրինական հատման գործով առաջին դատալսումներն անցկացվել են 2021 թվականի դեկտեմբերի 22-ին: Այն ժամանակ Սաակաշվիլին ներկա չի գտնվել՝ պատճառ բերելով թույլ առողջությունը: Վերջինս վերականգնողական բուժում էր ստանում հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Ձերբակալման օրվանից Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որն ավարտել է 50 օր անց: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար:
Tert.am