Ֆրանսիացի ուսուցիչները հինգշաբթի դուրս են եկել աշխատանքից՝ իրենց բողոքը հայտնելու դպրոցներում կորոնավիրուսի դեմ պայքարին վերաբերող կառավարության քաղաքականության դեմ, որը նրանց կարծիքով՝ ձախողված է:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, ուսուցիչները, ծնողները և դպրոցների ղեկավարները պայքարում են թեստավորման նոր պահանջների դեմ, որի մասին հայտարարվել է Սուրբ Ծնունդի նախօրեին և մինչ օրս կրկնակի փոփոխության է ենթարկվել:

«Մենք հասել ենք բարկության և վրդովմունքի այնպիսի աստիճանի, որ այլ տարբերակ չունենք գործադուլ կազմակերպելուց բացի, որպեսզի հզոր ուղերձ հղենք կառավարությանը»,- ասել է ուսուցիչների միության քարտուղարը:

Միությունը կարոծում է, որ շատ դպրոցներ փախվելու են այսօր, և բազմաթիվ ուսուցիչներ՝ միջնակարգ դպրոցներում աշխատողների մոտ 75 տոկոսը, միանալու ենմեկ-օրյա գործադուլին:

Սկզբնական շրջանում ղեկավարությունը մտադիր էր փակել դպրոցների մեծ մասը, այնուհետև որոշում կայացրեց, որ դասընթացները դպրոցնեռրում կշարունակվեն: Նշվում է, որ դպրոցներում աշակերտների և ուսուցիչների շրջանում վարակման մեկօրյա ցուցանիշը հասել է 370 000-ի: Դա նշանակում է, որ տասնյակ ուսուցիչների և աշակերտների պետք է պարբերաբար ուղարկեն թեստավորման: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն