Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: 

Ինչպես հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը, Ղազախստանի նախագահը տեղեկություններ է հաղորդել երկրում կարգուկանոնը վերականգնելու վերջնական քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են՝ հաշվի առնելով ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի արդյունավետ գործողությունները: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հարցեր՝ կապված Ղազախստանի տարածքից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացի մեկնարկի հետ:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն