ՆԱՏՕ-ն արագորեն կընդունի Շվեդիային և Ֆինլանդիային, եթե նրանք որոշեն անդամակցել դաշինքին
Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին կարող է տեղի ունենալ շատ արագ, բայց միայն եթե այդ երկրներն իրենք միանալու որոշում ընդունեն: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
«Ֆինլանդիան եւ Շվեդիան շատ մոտ են ՆԱՏՕ-ին շատ ասպեկտներով, ուստի այդ գործընթացը (անդամակցումը) կարող է տեղի ունենալ շատ արագ, եթե նրանք որոշեն միանալ: Բայց պետք է լինի իրենց իսկ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի քաղաքական որոշումը, եւ պետք է լինի ՆԱՏՕ-ի 30 երկրների քաղաքական որոշումը»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
168.am