Ռուսաստանը տրամադրված է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելուն, ՌԴ-ն երկխոսությանն ուղղված քաղաքական կամքի պակաս երբեք չի ունեցել, սակայն անհրաժեշտ չէ գործընթացը հանուն գործընթացի, հստակ արդյունք է անհրաժեշտ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանում երբեք բանակցելու քաղաքական կամքի պակաս չի եղել: Ընդհակառակը, մենք բազմիցս բախվել ենք այդ բանակցությունները վարելու ցանկության բացակայության հետ: Եվ ես կասկած չունեմ, որ քաղաքական կամքի բացակայություն հետագայում էլ չի լինի, սակայն այն ըմբռնմամբ, որ սկզբունքային հարցերով չի կարող լինել գործընթաց հանուն գործընթանցի, պետք է լինի հստակ արդյունք, հստակ պատասխան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իմաստ տեսնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների շարունակման մեջ:

Հիշեցնենք, որ Բրյուսելում չորեքշաբթի կայացել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որը նվիրված էր անվտանգության շուրջ ՌԴ-ի առաջարկների քննարկմանը:

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ