Վիեննայում կանցկանցվի ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի հատուկ նիստ, որի շրջանակներում Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուն կներկայացնի 2022 թվականին ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ՌԻԱ Նովստիին պատմել են միջազգային կազմակերպությանն առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում, միջոցառմանը պլանավորվում Է քննարկել եվրոպական անվտանգության ընդհանուր թեմաներ՝ առանց «սուր, ընթացիկ հարցեր» դնելու: Լեհաստանի ԱԳ նախարարից հետո ելույթ կունենան նաեւ ԵԱՀԿ-ի 57 մասնակից երկրների ներկայացուցիչներն ու դեսպանները, ճշտել են դիվանագիտական ներկայացուցչությունում: Ավելի վաղ Լեհաստանի ԱԳՆ-ն նշել Է, որ 2022 թվականին ԵԱՀԿ-ում երկրի նախագահության գերակայությունները կդառնան հակամարտությունների լուծմանն աջակցություն ցուցաբերելը, համավարակով պայմանավորված մարտահրավերներին արձագանքելը եւ համագործակցությունը ԵԱՀԿ-ի պարտավորությունների կատարման հարցում:

«ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության հիմնական նպատակը կլինի ԵԱՀԿ-ի կառույցներին աջակցելու ճանապարհով տարածաշրջանային ու սառեցված հակամարտությունների կարգավորման ուղղված գործողությունները: Լեհաստանը մտադիր Է որպես ազնիվ միջնորդ եւ մեդիատոր գործել շահագրգռված բոլոր կողմերի միջեւ»,-հաղորդել Է նախարարությունը: Ինչպես հայտարարել Է ԵԱՀԿ-ի գործող նախագահ եւ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուն, անդամ երկրների միջեւ երկխոսությունը պետք Է հիմնվի միջազգային իրավունքի սկզբունքների եւ ԵԱՀԿ-ի գործիքակազմի ու մեխանիզմների օգտագործման վրա: «Մենք պետք Է ձգտենք այն բանին, որպեսզի ԵԱՀԿ-ն աշխատի առավելագույն արդյունավետությամբ»,-ասել Է Ռաուն:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն